Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է երկրի Շախմատի ֆեդերացիայի նախագահ:
Երեքշաբթի օրը ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովի ժամանակ, որը վարել է Սերժ Սարգսյանը, ընտրվել է նաեւ 64 անդամից կազմված նախագահություն:
Այնուհետեւ, Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, տեղի է ունեցել երկրի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Ընդգծվել է, որ առաջին անգամ Հայաստանի առաջնությունների անցկացման պատմության ընթացքում այդ մրցաշարն ամբողջովին հավաքել է գրոսմայստերական կազմ:
Համաժողովից հետո տեղի ունեցած նիստում ֆեդերացիայի նորընտիր նախագահությունը հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածուներին, ովքեր, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, մտնում են Ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է դարձել Սմբատ Լպուտյանը: