Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը Բելառուսին կոչ է արել դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնաճնշումները


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը այսօր կոչ է արել Բելառուսի իշխանություններին դադարեցնել անկախ լրագրողների ու լրատվամիջոցների դեմ հետապնդումները։

Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ Բելառուսի իշխանությունները չեն արձագանքել Բելառուս այցելելու իր առաջարկին՝ իշխանությունների հետ քննարկելու համար մամուլի վատթարացող իրավիճակն ու երկու լրագրողների ճակատագրի հետ կապված հարցերը։ Լրագրողներ Նատալիա Ռաձինայի ու Իրինա Խալիպի դեմ մեղադրանք է առաջադրվել։ Նրանք ձերբակալվել էին նախագահական ընտրությունների ժամանակ։

Դունյա Միյատովիչի գրասենյակը նշում է, որ անցած վեց շաբաթների ընթացքում Բելառուսում ձերբակալվել, հարցաքննվել կամ հետախուզվել են տասնյակ լրագրողներ։

Բելառուսի անվտանգության ծառայության աշխատակիցները մի շարք անկախ լրատվամիջոցների գրասենյակներ են մտել, բռնագրավել են նրանց գույքը, իսկ Autoradio ռադիոընկերության հեռարձակման արտոնագիրը չեղյալ է համարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG