Մատչելիության հղումներ

Իրադրությունը շփման գծում անցած շաբաթ եւս անհանգիստ էր


Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի (ՊԲ) օպերատիվ տվյալների` անցած շաբաթ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում իրադրությունը տակավին անհանգիստ էր:

«Հակառակորդն օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներ, հունվարի 23-29-ը ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 165 անգամ` ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արեւելյան եւ հյուսիսարեւելյան պաշտպանական հատվածներում, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է АК, СВД, «Սեւ նետ», ПК, ДШК, УТЁС տիպի փոքր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ», - տեղեկացնում է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը` հավելելով, որ «ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG