Մատչելիության հղումներ

Մոհամեդ էլ-Բարադեյը Թահրիր հրապարակում միացավ ցուցարարներին


Հունվարի 30-ի երեկոյան Կահիրեի Թահրիր հրապարակում Եգիպտոսի ընդդիմության առաջնորդ Մոհամեդ էլ-Բարադեյը հայտարարեց, թե Հոսնի Մուբարաքի դեմ հեղափոխությունը «չի կարող հետ շրջվել»։

«Ես հարգանքով խոնարհվում եմ Եգիպտոսի ժողովրդի առջեւ։ Ես խնդրում եմ համբերել, փոփոխությունները կլինեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում», - ասել է նա։

«Մենք ունենք մեկ հիմնական նպատակ՝ վերջ ռեժիմին ու նոր փուլի սկիզբ, նոր Եգիպտոս», - հայտարարել է Մոհամեդ էլ- Բարադեյը։

Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԿ-ի Ատոմային միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ էլ-Բարադեյը անցած հինգշաբթի օրը Վիեննայից ժամանել էր Կահիրե, բայց գտնվում էր տնային կալանքի տակ։

«Մուբարաքը պետք է հեռանա այսօր», - CNN-ին ասել է նա մինչ Թահրիր հրապարակում հավաքված շուրջ տասը հազար ցուցարարներին միանալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG