Մատչելիության հղումներ

Գերմանիայում երկաթուղային խոշոր վթարի հետեւանքով 10 մարդ է զոհվել


Գերմանիայի արեւելքում երկաթուղային խոշոր վթարի հետեւանքով 10 մարդ է զոհվել, 43 մարդ վիրավորվել է, որոնցից 18-ի վիճակը ծանր է:

Վկայակոչելով տեղի ոստիկանությանը՝ գերմանական DAPD լրատվական գործակալությունը հաղորդում է, որ շաբաթ ուշ երեկոյան մարդատար HarzElbeExpress գնացքը ու բեռնատար մի գնացք դիմահար բախվել են միմյանց Օսշերսլեբեն քաղաքի մոտ, Մագդեբուրգից ոչ հեռու։ Հունվարի 30-ի առավոտյան փրկարար աշխատանքները դեռեւս շարունակվում էին։

Միջադեպի վայրում են շուրջ 100 հրշեջներ, փրկարարներ ու ոստիկաններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG