Մատչելիության հղումներ

Թուրքիա. Եվրամիությունը վերածվում է «քրիստոնեական ակումբի»


Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը այսօր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում հայտարարել է, թե Եվամիությունը հրաժարվում է «բաց դռների քաղաքականությունից» եւ վերածվում «փակ քրիստոնեական ակումբի»:

Բաբաջանը «խիստ վտանգավոր» է որակել այդ միտումը:

«Մենք միշտ կարծել ենք, թե Եվրամիությունը խոշոր խաղաղ նախագիծ է, ուստի ձգտում ենք անդամակցել», - ասել է Թուրքիայի փոխվարչապետը` հավելելով, որ Եվրամիության մի շարք երկրներ դեմ են հանդես գալիս:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցութուններն ընթանում են 2005 թվականից, սակայն դրանք առաջ չեն շարժվում` մասնավորապես, բարեփոխումների բացակայության եւ Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի շուրջ տարաձայնության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG