Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտե. «Դոմոդեդովո»-ի ահաբեկչությունը բացահայտված է


Ռուսաստանի քննչական կոմիտեն այսօր հայտարարել է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին իրականացված ահաբեկչությունը բացահայտված է:

Կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, թե մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

«Դոմոդեդովո»-ում հունվարի 24-ին մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունը խլել է 35 մարդու կյանք: Ավելի քան 120 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG