Մատչելիության հղումներ

Բելառուսական ընդդիմադիր կայքի խմբագիրը ազատ է արձակվել


Բելառուսում քննչական մեկուսարանից ազատ է արձակվել «Խարտիա – 97» ընդդիմադիր պարբերականի կայքի խմբագիր Նատալյա Ռադինան:

Պարբերականի հաղորդմամբ, Ռադինայի նկատմամբ փոխվել է խափանման միջոցը` բնակավայրից չհեռանալու մասին ստորագրություն:

Լրագրողը ձերբակալվել էր դեկտեմբերի 19-ին` նախագահական ընտրությունների օրը` որպես զանգվածային անկարգությունների գործով կասկածյալ:

Նշված գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 32 ձերբակալվածների, այդ թվում` նախագահի նախկին թեկնածուներից 5-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG