Մատչելիության հղումներ

Օբաման Եգիպտոսի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կոչ է արել եգիպտական իշխանություններին ձեռնպահ մնալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումից:

Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել Եգիպտոսի ժողովրդի իրավունքները` ներառյալ խոսքի ու խաղաղ հավաքների իրավունքը:

Միացյալ Նահանգների նախագահը փոխանցել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մուբարաքի հետ, որին կոչ է արել «կոնկրետ քայլեր» ձեռնարկել խոստացված ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ:

ԱՄՆ-ը, որը տարեկան Եգիպտոսին տրամադրում է շուրջ 1.5 միլիարդ դոլարի տնտեսական ու ռազմական աջակցություն, այս պահին վերանայում է այդ օգնության ծավալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG