Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Իրանին հորդորում է հրաժարվել մահապատժի կիրառումից


Եվրամիությունը խորապես մտահոգված է Իրանում ի կատար ածվող մահապատիժների թվով եւ պաշտոնական Թեհրանին հորդորում է հրաժարվել մահապատժի կիրառումից:

Միայն անցած շաբաթ Իրանում կախաղան է հանվել թմրադեղերի ապօրինի վաճառքի, բռնաբարության, ինչպես նաեւ հակաիշխանական գործողությունների համար մեղադրվող առնվազն 16 մարդ, հայտարարել է Եվրամիության արտաքին կապերի եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG