Բանակի օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ հինգշաբթի օրը պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով, տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Նախագահ Սերժ Սարգսյանը զինծառայողներին եւ ազատամարտիկներին շնորհավորել եւ պարգեւները հանձնել է իր նստավայրում:
«Ուսադիր կրելն ու հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, իսկ ուսադիր կրելն ու հայրենիքին լա՛վ ծառայելը` շատ պատվաբեր»,- ընդգծել է Հանրապետության ղեկավարը:
Նախագահ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձով դիմել է նաև ժողովրդին:
«Բոլորը գիտեն, որ մեր ներկա ազատությունն ու մեծ հաշվով խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում` ազգովի: Փորձություններից մենք դուրս ենք եկել պարզ ճակատով, եւ այդ ճակատը Հայոց բանակն է` բառի ե՛ւ ուղղակի, ե՛ւ փոխաբերական իմաստով», - մասնավորապես ասել է Հայաստանի նախագահը:
«21-րդ դարում բանակն առաջին հերթին հզոր է մարդկային գործոնով: Լավ գիտեմ ձեր ամենօրյա, ես կասեի` 24-ժամյա աշխատանքի դժվարությունները: Թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային առաքելություններում դուք պատվով եք կատարում ձեր գործը», - նաեւ ասել է Սերժ Սարգսյանը: