Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է սպանվել


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում երեկ երեկոյան ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը ասել են, թե զինծառայողը զոհվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով:

Ադրբեջանական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ զինծառայող Զամին Մամեդովը սպանվել է Աղդամի շրջանի Ջավահիրլի գյուղի մոտ:

Հայկական կողմը, մինչդեռ, հրադադարի խախտումների համար մեղադրում է ադրբեջանական զինուժին:

Այս շաբաթվա սկզբին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից հաղորդել էին, որ շաբաթ եւ կիրակի օրերին շփման գծում արձանագրվել է «հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG