Մատչելիության հղումներ

Ղարաբաղից հաղորդում են հրադադարի խախտումների աննախադեպ աճի մասին


Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների` հունվարի 22-ին եւ 23-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում արձանագրվել է «հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ»:

Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրության համաձայն` միայն նշված երկու օրերի ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը AK, CBD, «Սեւ նետ», ПK եւ УТЕС տիպի զինատեսակներից շուրջ 90 անգամ խախտելով հրադադարը` հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 300 կրակոց:

«Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հրադադարի խախտման արդյունքում հայկական ուժերը կորուստներ չեն ունեցել», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, այսօր հաղորդել է, թե կիրակի օրը հայկական զինված ուժերը Իջեւանի եւ Նոյեմբերյանի մի շարք գյուղերից ինտենսիվ հրետակոծության են ենթարկել ադրբեջանական դիրքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG