Մատչելիության հղումներ

Ծեծի է ենթարկվել «Սպրավեդլիվայա Ռոսիայի» ակտիվիստը


Նոգինսկի քաղաքային դումայի պատգամավոր, Պետական դումայի պատգամավորի օգնական Նիկիտա Սլեպնյովըերեկ երեկոյան հարձակման է ենթարկվել։

Սլեպնյովը «Սպրավեդլիվայա Ռոսիյա» կուսակցության անդամ է։ Կուսակցության գրասենյակի հրապարակած հաղորդագրության համաձայն, երեք անհայտ անձինք նախ արցունքաբեր գազ են արձակել Սլեպնյովի վրա, ապա նրան ծեծի են ենթարկել։

Նիկիտա Սլեպնյովը փոխադրվել է տեղական հիվանդանոց։ «Սպրավեդլիվայա Ռոսիյա» կուսակցությունը հայտնել է, որ միջադեպից օրեր առաջ անհայտ անձինք սպառնացել են Սլեպնյովին, իս նրան ծեծի ենթարկող ջարդարարներիցվ մեկն ասել է. «Եթե բերանդ չփակես, մենք քեզ կսպանենք»։

«Սպրավեդլիվայա Ռոսիյան» հայտարարել է, թե կասկած չկա, որ Սլեպնյովը հարձակման է ենթարկվել իր քաղաքական ակտիվության համար։

Սլեպնյովը Նոգինսկում «Оса» (Բզեզ) երիտասարդական շարժման ղեկավարն է։


Ռուսաստանում երեկ ծեծի է ենթարկվել Նոգինսկի քաղաքային դումայի պատգամավոր, Պետական դւոմայի պատգամավորիը օգնական Նիկիտա Ստեպնյովը, ով ներկայացնում է Սպրտավեդլիվայա Ռոսիյա կուսակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG