Մատչելիության հղումներ

Արեւմուտքը կարող է Իրանի նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ


Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլում վեցյակի եւ Իրանի միջեւ երեկվա ձախողված բանակցություններից հետո այսօր հայտարարել է, որ Ֆրանսիան եւ դաշնակիցները կարող են քննարկել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։

Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Ալիո-Մարին Հորդանանում ասել է, որ բանակցությունների ձախողումը արեւմտյան երկրներին այլընտրանք չի թողնում։ Նախարարի խոսքերով, Ֆրանսիան եւ դաշնակիցները հավանաբար կշարունակեն բանակցություններ վարելու եւ միաժամանակ պատժամիջոցները խստացնելու քաղաքականությունը։

Իրանը երեկ Ստամբուլում հայտնել է, որ չի դադարեցնելու ուրանի հարստացումը, չնայած այն բանին, որ դա է արեւմտյան դաշինքի եւ 4 անգամ այդ հարցով Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հիմնական պահանջը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG