Մատչելիության հղումներ

Վանաձորում ձիու միսը տավարի մսի փոխարեն են վաճառել


Հունվարի 21-ին ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ 38-ամյա Արմեն Ն.-ն Լոռու մարզի տարբեր գյուղերից 2010 թվականի նոյեմբերի վերջերից մինչեւ դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում գնել է 15 ձի, մորթել ու տավարի մսի փոխարեն Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցում 1 կիլոգրամը 1.500-2.000 դրամով վաճառել է տարբեր անձանց:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, պարզվել է նաեւ, որ Արմեն Ն.-ն մի քանի անգամ ձիու միս է վաճառել Վանաձորի կենտրոնական շուկայի մսավաճառներից մեկին, որն էլ իր հերթին մեկ կիլոգրամը 1.500-2.500 դրամով այն վաճառել է տարբեր քաղաքացիների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG