Մատչելիության հղումներ

Հայ-վրացական միջպետական օլիմպիադա Երեւանում


Երեւանում մեկնարկել է Հայ-վրացական միջպետական օլիմպիադան, որին մասնակցել են շուրջ 60 աշակերտներ Հայաստանից եւ Վրաստանից: Բնագիտական 3 առարկաներից անցկացվող այս մրցույթը, ըստ կազմակերպիչների, ամենամյա է լինելու: Արդյունքները կամփոփվեն հունվարի 22-ին, հաղթողները կստանան պատվոգրեր եւ մեդալներ:

Հունվարի 22-ից 23-ը պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ` 2009-ին, հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացման համար պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել ուսանողների փոխանակումները, մշակութային կապերը, ինչպես նաեւ անցկացնել հայ-վրացական օլիմպիադա դպրոցականների միջեւ:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG