Մատչելիության հղումներ

Պաղեստինցի ցուցարարները Ֆրանսիայի արտգործնախարարին թույլ չեն տվել այցելել Գազա


Պաղեստինցի ցուցարարները այսօր Ֆրանսիայի արտգործնախարար Միշել Ալիո-Մարիին թույլ չեն տվել այցելել Գազայի հատված` փակելով նրան տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը «Համաս» խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` ցուցարարները հավկիթներ են շպրտել Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մեքենայի ուղղությամբ:

Պաղեստինցիներին վրդովեցրել են երեքշաբթի օրը Իսրայելում Ալիո-Մարիի արած հայտարարությունները, երբ նա աջակցություն է հայտնել «Համաս»-ի կողմից ձերբակալված իսրայելցի զինվորին` չհիշատակելով Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG