Այսօր Ստամբուլում սկսվել է Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 պետությունների եւ Գերմանիայի ներկայացուցիչների բանակցությունների նոր փուլը:
Իրանի պատվիրակությունը ղեկավարում է երկրի միջուկային հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատվիրակությունը` Եվրամիության արտաքին կապերի եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ակնկալում «որեւէ մեծ ճեղքում» Ստամբուլում, սակայն հավելել է, որ ամերիկացի պաշտոնյաները պատրաստ են քննարկել Իրանի կողմից ցածր հարստացմամբ ուրանի` Թեհրանի բժշկական ռեակտորի համար միջուկային վառելիքի հետ փոխանակման առաջարկը:
Կողմերի միջեւ բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել անցած տարվա դեկտեմբերին Ժնեւում: