Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ի պնդմամբ` Եվրահանձնաժողովի կայքում Բարոզուի խոսքերը աղավաղված են


Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, որ Բաքվում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի ունեցած ելույթի տեքստը Եվրահանձնաժողովի կայքում տեղադրված է ոչ ամբողջությամբ, նաեւ աղավաղված են նրա խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հաղորդագրություն է տարածել` իր անհանգստությունը արտահայտելով այդ կապակցությամբ:

Ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության, մասնավորապես, հունվարի 13-ին Բաքվում Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այլ հարցերի թվում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Բարոզուն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մինչդեռ Եվրահանձնաժողովի կայքում տեղադրված տեքստում նման արտահայտություն չկա:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` արտգործնախարարությունը հայտարարել է, թե «այդ ցավալի փաստը կարող է հարցականի տակ դնել հարաբերությունները Եվրամիության հետ, փոխադարձ վստահությունը եւ համագործակցությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG