Մատչելիության հղումներ

Ուժեղ երկրաշարժ Պակիստանում


Պակիստանի հարավ-արեւմուտքում երեկ երեկոյան 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Աֆղանստանի սահմանի մոտ` Դալբանդին բնակավայրից մոտ 50 կիլոմետր դեպի արեւմուտք:

Զոհերի կամ լուրջ ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան: Այնուհանդերձ, ցնցումները խուճապ են առաջացրել տեղի բնակչության շրջանում, մարդիկ լքել են տները եւ գիշերել դրսում:

Հաղորդվում է, որ ցնցումները զգացվել են նույնիսկ Նյու Դելիում, որը էպիկենտրոնից հեռու է մոտ 1300 կիլոմետր:

Պակիստանի հյուսիսում 2005 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվեց ավելի քան 70 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG