Մատչելիության հղումներ

Ձնահյուսի պատճառով ադրբեջանցի երկու զինվոր է զոհվել


Հունվարի 15-ին ձնահյուսի պատճառով զոհվել են Ադրբեջանի զինված ուժերի` Նախիջեւանում տեղակայված զորամասի երկու զինվորներ: Ինչպես հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, այդ փաստը հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Վկայակոչելով իր զինվորական աղբյուրը` «Թրենդ»-ը տեղեկացնում է նաեւ, որ 20-ամյա զինծառայողներ Էլշադ Բայրամովը եւ Թեբրիզ Գամզաեւը զոհվել են պահակակետում ծառայություն իրականացնելիս:

Փաստի կապակցությամբ քննություն է իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG