Մատչելիության հղումներ

Ղարաբաղի բանակը անցկացրել է պլանային պարապմունքներ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը անցկացրել է պլանային ուսումնավարժական պարապմունքներ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը` մեկնաբանելով հայկական ուժերի զորավարժությունների մասին հաղորդագրությունը:

Հասրաթյանը պարզաբանեց, որ նման պարապմունքները Պաշտպանության բանակում նախատեսված են 2011 թվականի ծրագրով:

Ադրբեջանական Day.az լրատվական գործակալությունը` վկայակոչելով «Ռեգնում» գործակալությանը, այսօր հաղորդել է, թե «Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացվել են Հայաստանի զինված ուժերի ցուցադրական զորավարժություններ, որոնց ընթացում մշակվել է ստորաբաժանումները մարտական պատրաստության բերելու համար անհրաժեշտ ամեն ինչ»:


Արման Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG