Մատչելիության հղումներ

Թունիսում ներկայացվեց ժամանակավոր կառավարության կազմը


Թունիսի ղեկավարությունը ներկայացրել է ժամանակավոր կոալիցիոն կառավարության կազմը:

Երկրի վարչապետ Մոհամեդ Գանուշին, ինչպես նաեւ մի քանի նախարարներ, այդ թվում` պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները, կշարունակեն պաշտոնավարել: Նոր կառավարության կազմում ներառվել են նաեւ ընդդիմադիր երեք առաջնորդներ:

Լուծարվել է տեղեկատվության նախարարությունը: Վարչապետը հայտարարել է, որ երկրում պաշտպանվելու է մամուլի եւ խոսքի ազատությունը, ինչպես նաեւ հանվելու է իրավապաշտպան կազմակերպության` Մարդու իրավունքների թունիսյան լիգայի գործունեության արգելքը:

Դեկտեմբերի կեսին սկիզբ առած հասարակական խռովության արդյունքում Թունիսի նախագահ Զին Աբիդին բեն Ալին ստիպված եղավ փախչել երկրից, որոշ տեղեկությունների համաձայն` Կենտրոնական բանկից իր հետ տանելով մեկեւկես տոննա ոսկու ձուլակտոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG