Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը հանդիպել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ։
Քննարկվել են Վրաստանի ջանքերը` ուղղված տնտեսական զարգացմանն ու առեւտրի ընդլյանմանը։
Հաղորդագրությունում նշված է, որ քննարկվել են նաեւ «անվտանգության մարտահրավերները Կովկասում» ու Աֆղանստանում միջազգային ուժերի աշխատանքը, որտեղ Վրաստանը 925 զինծառայող ունի։
Ուրբաթ օրը Վաշինգտոնում արարողություն է անցկացվել` նվիրված անցած դեկտեմբերին մահացած ամերիկացի դիվանագետ Ռիչարդ Հոլբրուքի հիշատակին։
Արարողությանը մասնակցել են նաեւ Օբաման, Բայդենը, Սահակաշվիլին, նրանց հանդիպումը տեղի է ունեցել այդ արարողությունից հետո:
2008 թվականի ռուս - վրացական պատերազմից հետո Միացյալ Նահանգների առաջնորդները պարբերաբար իրենց աջակցությունն են հայտնում Վրաստանին ու Վրաստանի տարածքային ամբողջականությանը։
Ռուսաստանը ճանաչել է Վրաստանից անջատված Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը։