Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Կարսի հուշարձանի մասին Էրդողանի հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չունի»


Հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող կիսակառույց հուշարձանը Կարսում
Հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող կիսակառույց հուշարձանը Կարսում
Կարսում հայ - թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժումը Թուրքիայի ներքին հարցն է եւ չի առնչվում Հայաստանի հետ հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները այն մասին, որ հուշարձանը պետք է ապամոնտաժվի, արվել են բացառապես գեղագիտական մղումներով, չկա որեւէ քաղաքական ենթատեքստ», - Դավութօղլուի խոսքերն են փոխանցում ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով թուրքական գործակալությունների հաղորդագրությունը:

Թուրքիայի արտգործնախարարը իր համաձայնությունն է հայտնել վարչապետի հետ այն հարցում, թե Կարսի հուշարձանը գեղագիտական չէ:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ կայացած ասուլիսում ափսոսանք էր հայտնել Կարսի հուշարձանը քանդելու` Էրդողանի կարգադրության առնչությամբ:

Դավութօղլուն, սակայն, կրկին վստահեցրել է, թե պաշտոնական Անկարան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում, այլ ոչ թե բարդացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG