Մատչելիության հղումներ

Թողարկվել են ոսկե եւ արծաթե նոր հուշադրամներ


Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել Միսաք Մեծարենցի ծննդյան 125-ամյակին, Թորոս Ռոսլինի ծննդյան 800-ամյակին, Անիի հիմնադրման 1050-ամյակին, Արտաշատի հիմնադրման 2200-ամյակին նվիրված 1000-ական ոսկե եւ Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված 500 արծաթե հուշադրամներ:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն` հուշադրամները հատվել են Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

Մեծարենցի 125-ամյակին եւ Ռոսլինի ծննդյան 800-ամյակին նվիրված հուշադրամների անվանական արժեքը 10 հազար դրամ է, մյուս երեք հուշադրամներինը` 1000 դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG