Մատչելիության հղումներ

Բարաք եւ Միշել Օբամաները այցելել են Գաբրիել Գիֆորդսին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման` տիկնոջ հետ, այցելել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսին, ով Թուսանի Համալսարանական բժշկական կենտրոնում է գտնվում:

Արիզոնա նահանգի հարավային Թուսան քաղաքում անցած շաբաթ օրը հրապարակային միջոցառման ժամանակ արձակված կրակոցների հետեւանքով գլխից վիրավորված Գիֆորդսի վիճակը գնահատվում է ծանր:

Միջադեպի հետեւանքով 6 մարդ զոհվել է, 14-ը` վիրավորվել:

Ամերիկյան իշխանությունները փաստի կապակցությամբ մեղադրանք են առաջադրել 22-ամյա Ջերեդ Լի Լաֆներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG