Մատչելիության հղումներ

Իրանը ԱՄՆ-ի քաղաքացուհու վերաբերյալ նոր վարկած է հրապարակում


Իրանական հետախուզության ղեկավար Հեյդար Մոսլեհին այսօր հայտարարել է, թե ԱՄՆ-ի քաղաքացուհին, ում մասին անցած շաբաթվանից մի շարք հակասական տեղեկություններ են հրապարակվել, ցանկացել էր Իրան մուտք գործել այդ երկրում քաղաքական ապաստան ստանալու ակնկալիքով, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը:

Ինչպես Իրանի պետական հեռուստատեսությանը ասել է Մոսլեհին, ամերիկուհին իր այդ ցանկության մասին խոսել է սահմանապահ ծառայության պաշտոնյաների հետ` պարզաբանելով, թե Միացյալ Նահանգները սպառնում է իրեն:

Այդուհանդերձ, ըստ իրանական հետախուզության ղեկավարի, քննարկելով հարցը` Իրանի իշխանությունները եզրակացրել են, որ ամերիկուհու պնդումները անհիմն են, եւ մերժել են նրա դիմումը:

Իրանական աղբյուրները անցած շաբաթ հաղորդեցին Հայաստանին սահմանամերձ Նորդուզ բնակավայրում հունվարի 5-ին լրտեսության կասկածանքով Միացյալ Նահանգների քաղաքացի 55-ամյա Հալ Թալայանի ձերբակալության մասին: Այնուհետեւ տվյալ թեմայով մի շարք իրարամերժ տեղեկություններ հրապարակվեցին, իսկ երեկ պաշտոնական Թեհրանը հերքեց ամերիկուհու ձերբակալության մասին լուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG