Մատչելիության հղումներ

Լավրովը հանդիպել է ԱՊՀ-ի երկրների դեսպանների հետ


Երեկ Մոսկվայում կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամենամյա ավանդական հանդիպումը ԱՊՀ-ի անդամ երկրների դեսպանների հետ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն, աշխատանքային նախաճաշի ձեւաչափով կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության արդիական հարցեր` 2010 թվականին կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության արդյունքների համատեքստում, եւ ԱՊՀ-ի առաջիկա խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG