Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատվել են Երեւանի գլխավոր ճարտարապետը եւ քաղաքապետարանի եւս մեկ պաշտոնյա


Աշխատանքից ազատվել են Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Մելքումյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, երկու պաշտոնյաները ազատվել են սեփական դիմումների համաձայն:

Հարցին, թե ովքե՞ր են նշանակվելու նրանց փոխարեն, Շուշան Սարդարյանը պատասխանեց. - «Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնը կարող է զբաղեցնել համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող համապատասխան պահանջները բավարարող անձը: Ըստ գործող կարգի, արդյունքների մասին կտեղեկացվի 7 աշխատանքային օրվա ընթացքում»:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը չէր բացառել կադրային փոփոխությունները քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG