Մատչելիության հղումներ

Հայաստանի բանակում մեկնարկեց ուսումնական նոր փուլը


Բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր այցելել է Զինված ուժերի հրետանային զորամասերից մեկը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նախարարը կարեւորել է յուրաքանչյուր զինծառայողի գիտելիքներն ու մարտական պատրաստությունը` ասելով, որ դրանից է կախված Զինված ուժերի մարտունակությունը:

Սեյրան Օհանյանը նշել է, որ ուսումնական գործընթացը, հանդիսանալով Զինված ուժերի մարտական պատրաստության կարեւոր բաղադրիչը, 2011 թվականին լինելու է պաշտպանության նախարարության ղեկավարության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG