Մատչելիության հղումներ

Ալիեւը ցավակցական ուղերձ է հղել Ահմադինեժադին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին` կիրակի օրը այդ երկրում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ:

«Անձամբ իմ եւ ադրբեջանցի ժողովրդի անունից խորը ցավակցություններ եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին, Իրանի ամբողջ ժողովրդին, վիրավորներին եւ տուժածներին մաղթում եմ ապաքինում», - ասված է, մասնավորապես, ուղերձում, որը տեղադրված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Իրանի Ուրմիա քաղաքի մոտ IranAir ավիաընկերության օդանավի վթարի պատճառով զոհվել է 77, վիրավորվել` 26 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG