Մատչելիության հղումներ

Գերմանական թերթը` Երեւանի կառուցապատման ու քաղաքաշինական խնդիրների մասին


Գերմանական Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե Ցայտունգը (FAZ) հունվարի 4-ի համարում ընդարձակ հոդված է տպագրել Երեւանի քաղաքաշինական հիմնախնդիրների մասին։ Հոդվածը վերնագրված է «Երեւան 21»՝ զուգահեռներ անցկացնելով վիճելի «Շտուտգարտ 21» նախագծի հետ։

Անդրադառնալով Հյուսիսային պողոտայի կառուցապատմանը եւ ընդհանրապես քաղաքաշինության հիմնախնդիրներին` հեղինակը գրել է նաեւ Երեւանի այգիների եւ մասնավորապես Ուսանողական այգու խնդրի մասին։

«Հայաստանի մայրաքաղաքը տարիներ առաջ հին ու վեհաշուք տեսք ուներ, սակայն կառավարությունն օտարումների եւ շքեղ նորակառույցների շինարարության արդյունքում ոչնչացրեց հին քաղաքը։ Դժգոհող քաղաքացիները միավորվում են», - գրել է թերթը:
Ֆրանկֆուրտեր Ալգեմայնեն լույս է տեսնում օրական 380.000 տպաքանակով եւ Գերմանիայի ամենակարդացվող օրաթերթերից է։
XS
SM
MD
LG