Մատչելիության հղումներ

Հաստատվել է կրթական կոռուպցիայի դեմ պայքարի համալիր գործողությունների ծրագիրը


Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեկտեմբերի 30-ի հրամանով հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը», որն արժանացել էր ՀՀ կառավարության հավանությանը:

Ծրագրի էլեկտրոնային տարբերակն առաքվել էր Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող բոլոր միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններին` քննարկելու եւ առաջարկություններ ներկայացնելու նպատակով, նաև քննարկումներ էին կազմակերպվել մի շարք գերատեսչություններում ու հաստատություններում: Նախարարության տեղեկատվության համաձայն` տարբեր կազմակերպություններից եւ քաղաքացիներից ստացվել էր 108 առաջարկություն, որոնք ամփոփվել եւ ներառվել են ծրագրում:
XS
SM
MD
LG