ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի դատարաններից մեկը ծանուցագիր է ուղարկել Twitter սոցիալական ցանցին` Wikileaks-ի բացահայտումներին առնչվող անձանց մասին անձնական տվյալներ (անուններ, հեռախոսահամարներ, բանկային հաշվեհամարներ) տրամադրելու պահանջով:
WikiLeaks-ի ղեկավարությունը հայտարարել է, թե հիմքեր ունի կարծելու, որ նույնաբովանդակ ծանուցագրեր են ստացել նաեւ Google-ն ու Facebook-ը:
Անցած նոյեմբերին սկսելով հրապարակել Միացյալ Նահանգների դիվանագիտական գաղտնի նամակագրությունը` Wikileaks-ը հարուցեց մի շարք երկրների կառավարությունների վրդովմունքը: Դատապարտվում է հատկապես Աֆղանստանում եւ Իրաքում պատերազմական գործողությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը:
Միացյալ Նահանգները ներկայումս դիտարկում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին գաղտնի փաստաթղթերը հրապարակելու մեղադրանք ներկայացնելու հրանավորությունը: