Մատչելիության հղումներ

Հունաստանը խստացնում է ներգաղթի քաղաքականությունը


Հունաստանի իշխանությունները մտադիր են ստուգել երկրի տարածքում բոլոր «օտարերկրյա քաղաքացիների գտնվելու օրինականությունն ու արտաքսել օրինախախտներին»:

Նման հայտարարությամբ շաբաթ օրը հանդես է եկել Հունաստանի աշխատանքի նախարար Աննա Դալարան:

Ըստ հրապարակված տվյալների, ապօրինի ներգաղթյալների 80 տոկոսը` հիմնականում ասիացիներ, Եվրամիության տարածք են մտնում Հունաստանի ու Թուրքիայի սահմանով:

Պաշոնական Աթենքը վերջերս հայտարարել էր հույ-թուրքական սահմանին 200 կիլոմետրոնոց պատի կառուցման մտադրության մասին` միգրանտների հոսքը կասեցնելու նպատակով:

Նախօրեին դրա դեմ հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերատեսչությունը` ընդգծելով, որ այդ դեպքում կխախտվեն Եվրամիությունում քաղաքական ապաստան փնտրողների իրավունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG