Մատչելիության հղումներ

Արսեն Կակոսյանը արտաքսվել է Չեխիայից՝ հայկական հանցագործ խմբավորման անդամ լինելու կասկածանքով


Prague Daily Monitor պարբերականի փոխանցմամբ, «հայկական հանցագործ խմբավորման անդամ լինելու կասկածանքով Չեխիայում ամիսներ առաջ ձերբակալված, այնուհետեւ՝ անցած տարվա հոկտեմբերին ազատ արձակված Արսեն Կակոսյանը արտաքսվել է իր հայրենիք` Հայաստան»։ Թերթին այս մասին հայտնել է Պրահայի քաղաքային դատարանի խոսնակ Մարտինա Լհոտակովան։

Ըստ մեղադրող կողմի, Անդրանիկ Սողոյանի գլխավորած խմբավորումը մեծ գումար է պահանջել մի հայ գործարարից եւ երբ վերջինս պահանջը մերժել է` խմբավորումը քիլլեր է վարձել։ Վարձկան մարդասպանը նախ սխալմամբ հրազենով վիրավորել է մեկ ուրիշ հայի, ապա սխալմամբ սպանել գործի հետ բացարձակ կապ չունեցող մի չեխ վարորդի։

Մեղադրող կողմը չի ապացուցել ոչ Սողոյանի եւ ոչ էլ Կակոսյանի առնչությունն այդ հանցագործությանը։ Կակոսյանին մասնավորապես ներկայացրել էին ապօրինի զենք եւ կեղծ վարորդական իրավունք ունենալու մեղադրանք։

Բուն մարդասպանը` ծագումով ուկրաինացի Տիմուր Տրետյակովը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG