Մատչելիության հղումներ

Վախճանվել է Անահիտ Բայանդուրը


Կյանքի 71-րդ տարում, այսօր առավոտյան վախճանվել է հայտնի թարգմանչուհի, իրավապաշտպան եւ հասարակական գործիչ Անահիտ Բայանդուրը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին նրա մերձավոր շրջապատից:

Նույն աղբյուրի վկայությամբ` Անահիտ Բայանդուրը սրտի հետ կապված խնդիրներ ուներ:

Անահիտ Բայանդուրը առավելապես հայտնի է իբրեւ Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունների հեղինակ: Եղել է Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, ինչից հետո առավելապես զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ:

1992 թվականին Անահիտ Բայանդուրը արժանացել է Ուլոֆ Պալմեի անվան հեղինակավոր մրցանակին:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG