Մատչելիության հղումներ

Եվրամիություն. Իրանի միջուկային օբյեկտներ պետք է այցելեն ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչները


Եվրամիությունը դեռեւս չի պատասխանել Իրանի միջուկային օբյեկտներ այցելելու` պաշտոնական Թեհրանի առաջարկությանը: Եվրամիության խոսնակը այսօր հայտարարել է, թե նման տեսչական այցերը պետք է իրականացնեն Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) ներկայացուցիչները:

Երեքշաբթի օրը Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Եվրամիության դիվանագետներին, ինչպես նաեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցող տերությունների ներկայացուցիչներին հրավիրել են այցելել երկրի միջուկային օբյեկտները:

Հունվարի վերջին Ստամբուլում կայանալու է Իրանի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ երկրների ու Գերմանիայի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների հերթական փուլը:

Արեւմուտքը կասկածներ ունի, թե Իրանը փորձում է ստեղծել միջուկային զենք: Իրանը կտրականապես հերքում է դա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG