Մատչելիության հղումներ

Մինսկում ԵԱՀԿ-ի առաքելության մանդատի դադարեցումը «հիասթափեցրել է» ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը


Belarus -- The building with the office of the OSCE in Minsk, 01Dec2010
Belarus -- The building with the office of the OSCE in Minsk, 01Dec2010
Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը իրենց «հիասթափությունն» են հնչեցրել Բելառուսի իշխանությունների կողմից Մինսկում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) առաքելության մանդատի դադարեցման կապակցությամբ:

Նախօրեին հրապարակված համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵԱՀԿ-ի դիտորդները քննադատել են երկրում անցկացված նախագահական ընտրությունները, ինչը նշանակում է, որ «Բելառուսը կարիք ունի ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման», եւ «ԵԱՀԿ-ն ջանում էր աջակցել այդ ուղղությամբ»:

Երեքշաբթի օրը խոսքի ազատության հարցերով զբաղվող մի շարք միջազգային կազմակերպություններ կոչ էր արել պաշտոնական Մինսկին ազատ արձակել մեկ տասնյակից ավելի լրագրողներին, ովքեր ձերբակալվել էին նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG