Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահի նախկին թեկնածուն կալանավայրից ազատ արձակվեց


Այսօր քննչական մեկուսարանից ազատ է արձակվել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վիտալի Ռիմաշեւսկին՝ չհեռանալու մասին ստորագրության դիմաց:

Բելառուսի նախագահի ընտրությունների օրը` դեկտեմբերի 19-ին, ընդդիմադիրների բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 600–ից ավելի մարդ: Այսօր ազատ է արձակվելու շուրջ 150 հոգի՝ նրանք, ովքեր դատապարտվել էին 15 օրվա վարչական կալանքի:

Ձերբակալվածներից 22-ին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություն հրահրելու համար:
Մեղադրանք է առաջադրվել նաեւ նախագահի երկու նախկին թեկնածուների` Անդրեյ Սաննիկովին եւ Վլադիմիր Նեկլյայեւին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG