Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը կրճատում է պետական ծառայողների թիվը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրաման է ստորագրել պետական ծառայողների թվի կրճատման վերաբերյալ:

Առաջիկա 3 տարիներին նախատեսվում է կրճատել Ռուսաստանի կառավարությունում աշխատող պաշտոնյաների առնվազն 20 տոկոսին:

Հրամանում նաեւ հանձնարարվել է կառավարությանը առաջարկներ ներկայացնել նախագահի ենթակայության տակ գտնվող պաշտոնյաներին կրճատելու վերաբերյալ:

Ապագայում հնարավոր է կրճատումներ լինեն Ռուսաստանի Գլխավոր դատախազությունում, քննչական կոմիտեում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG