Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Խաչատրյանին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները, տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից։

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով, Մխիթար Պապոյանը նշանակվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG