Մատչելիության հղումներ

Հայիթիում խոլերայի զոհերի զոհերի թիվն անցնում է 3,300–ից


Հայիթիի իշխանությունները հայտարարել են, որ այդ երկրում մոտ երեք ամիս մոլեգնող խոլերայի համաճարակի զոհերի թիվն անցել է 3,300–ից։

Հայիթիի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, խոլերայից առնվազն 3,333 մարդ է զոհվել, այդ հիվանդությամբ վարակվածների թիվն հասնում է 149,000–ի։ Նրանց կեսից ավելին հոսպիտալացման կարիք ունի։

Խոլերայի պատճառներից է անցած հունվարին այստեղ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որը շուրջ 250,000 մարդու մահվան պատճառ դարձավ։ Երկրաշարժի պատճառով ավերվեցին ենթակառուցվածքները, մարդիկ զրկվեցին հիգիենայի տարրական պայմաններ պաշտպանելու հնարավորությունից, ինչը պարարտ հող նախապատրաստեց խոլերայի տարածման համար։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG