Մատչելիության հղումներ

Շփման գծում ականի պայթյունից ադրբեջանցի զինվոր է զոհվել, եւս մեկը ծանր վիրավորվել է


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում ականի պայթյունից ադրբեջանցի զինվոր է զոհվել, եւս մեկը ծանր վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել երեկ` շփման գծի Թարթառի ուղղությունում: Զոհվել է Ամիդ Մարդան օղլու Սեյֆուլաեւը, իսկ ծանր վիրավորված Սահիլ Յունուսովը տեղափոխվել է հոսպիտալ:

Միաժամանակ, աղբյուրը փոխանցում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից դեպքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալ չի հաջողվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG