Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իշխանությունները հետաքննում են օդանավակայանների աշխատանքի խափանումները


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր համապատասխան ծառայություններին հանձնարարել է հետաքննել մոսկովյան օդանավակայանների աշխատանքը:

Սառցե անձրեւների եւ հոսանքազրկման պատճառով Դոմոդեդովո եւ Շերեմետեւո օդանավակայաններում անցած օրերին ավելի քան 200 թռիչքներ են հետաձգվել` խափանելով հազարավոր ուղեւորների ճանապարհորդական ծրագրերն ու օդանավակայանում ուղեւորների բողոքի ցույցերի պատճառ դառնալով:

Այսօր ավելի վաղ Մոսկվայի տրանսպորտային դատախազ Եվգենի Պոսպելովը «Ինտերֆաքս» գործակալությանն ասել էր, որ իրենց կողմից քննություն է իրականացվում, որի նպատակն է «պաշտպանել ուղեւորների իրավունքները» եւ պարզել, որքանով են հիմնավոր բողոքներն այն մասին, որ օդանավակայանի զուգարաններում ջուրը պարբերաբար կտրվում է, օդափոխում չի իրականացվում եւ պարբերաբար անջատվում է էլեկտրականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG