Հայաստան է ներկրվել հավի ձու, որի նպատակը Ամանորի նախօրեին ձվի նկատմամբ բնակչության լրացուցիչ պահանջարկի բավարարումն է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը:
Նշենք, որ նախատոնական օրերին Երեւանի եւ մարզերի խանութներում կամ հնարավոր չէ ձու գտնել, կամ էլ այն վաճառվում է սովորականից ավելի բարձր գնով:
«Ներկայումս արտադրողների եւ ներմուծողների հետ համատեղ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ` ուղղված հավի ձվի մանրածախ շուկայում իրավիճակի կայունացմանը, այդ թվում` ձվի պահանջարկի ապահովմանը ներկրման ծավալների հաշվին»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Էկոնոմիկայի նախարարությունը ակնկալում է, որ «ստեղծված իրավիճակը առաջիկայում կկայունանա, եւ ամենակարճ ժամկետներում տեսանելի կլինեն իրականացվող միջոցառումների արդյունքները»: