Մատչելիության հղումներ

Իրանը կախաղան է բարձրացրել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվողին


Իրանում կախաղան է բարձրացվել Իսրայելի հետախուզական ծառայության` «Մոսադ»-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող մի տղամարդ:

Իրանի պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թեհրանի դատախազությունը այսօր հայտարարել է, որ Ալի Աքբար Սյադաթը մեղավոր է ճանաչվել 2004 թվականից «Մոսադ»-ի հետ կապեր ունենալու եւ իրանական ռազմակայանների ու Հեղափոխության պահապաններին պատկանող հրթիռների վերաբերյալ փոխանցած գաղտնի տեղեկատվության դիմաց 60 հազար դոլար ստանալու մեջ:

Հաղորդվում է, որ Սյադաթը եւ նրա կինը ձերբակալվել են երկու տարի առաջ` երկիրը լքելու փորձի ժամանակ:

IRNA-ի վկայությամբ, եւս մեկ մարդ` Ալի Սարեմին, կախաղան է բարձրացվել «Մուջահեդին խալք» վտարանդի զինյալ խմբավորման հետ համագործակցության մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG