Մատչելիության հղումներ

Իրավիճակը «Դոմոդեդովո» օդանավակայանում կկարգավորվի առաջիկա օրերին


Իրավիճակը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում կկարգավորվի առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Այս մասին լրագրողներին ասել է «Ռոսավիացիա» գործակալության տնօրեն Ալեքսանդր Ներադկոն:

Նրա խոսքերով` օդանավակայանի էլեկտրամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է: Օդանավակայանը առայժմ կարող է միայն թռիչքներ իրականացնել, օդանավեր ընդունելու համար ավիականգառները չեն բավարարում, ասել է Ներադկոն:

Ռուսաստանի մայրաքաղաքի խոշորագույն օդանավակայանի բնականոն աշխատանքը արդեն մի քանի օր է խափանված է` սառցե անձրեւի պատճառով քաղաքի առանձին շրջաններում տեւական հոսանքազրկման հետ կապված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG